Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կատարվեցին հերթական համայնքային այցերը

09.07.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից հուլիսի 1-ից 5-ը համայնքներում շարունակվել է միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Վայոց Ձորի  մարզի Արենի, Աղավնաձոր, Մալիշկա, Զառիթափ, Շիրակի մարզի Սարագյուղ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Արարատի մարզի Զանգակատուն, Այգեստան, Վերին Արտաշատ և Արմավիրի մարզի Զարթոնք համայնքներում, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Հետազոտվել է 349 հոգի, նրանցից 101-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.