Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կատարվեցին հերթական համայնքային այցերը

12.08.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերը օգոստոսի 5-ից 9-ը համայնքներում շարունակել են իրականացնել ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ միգրանտների, նրանց ընտանիքի անդամների, համայնքների բնակիչների շրջանում:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնի մասնագետները եղել են Արարատի մարզի Մրգավան, Գեղարքունիքի մարզի Լճափ, Մեծ Մասրիկ, Ծովակ, Գեղամասար, Գեղհովիտ, Արմավիրի մարզի Հացիկ, Արտաշար, Կոտայքի մարզի Մեղրաձոր, Ալափարս և Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքներում, որտեղ բժշկական ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվել է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Հետազոտվել է 289 հոգի, նրանցից 127-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:

Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.