Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Սեմինար-քննարկում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում

30.11.15

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 30-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում դպրոցի աշակերտների հետ անցկացվեց սեմինար-քննարկում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնա­հարցերի շուրջ: ՁԻԱՀ-ի կան­խարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Ա.Պետրոսյանը խոսեց ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, կանխարգելման մոտեցումների և միջոցների մասին: Սեմինարն ընթացավ ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձևով: Ցուցադրվեց ուսուցողական ֆիլմ, բաժանվեցին տեղեկատ­վական-կրթական նյութեր: