Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


ՁԻԱՀ-ի հարցերով 22-րդ միջազգային համաժողով. դրվագներ

29.07.18

Նկարում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը Ամստերդամում տեղի ունեցող ՁԻԱՀ-ի հարցերով 22-րդ միջազգային համաժողովի ժամանակ:

  

Նկարում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և ԿենտրոնականԱսիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան, Նդաբա Մանդելան և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

ՁԻԱՀ-ի հարցերով 22-րդ միջազգային համաժողովին մասնակցում էր նաև մարդու իրավունքների համար պայքարի հայտնի ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի թոռ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող Նդաբա Մանդելան: Նրա ծնողները մահացել են ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից: Այս իրողությունը դարձել է շրջադարձային Մանդելայի կյանքում և ստիպել նրան զբաղվել հիվանդության վերաբերյալ իրազեկության բարձրացման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարանի ու խտրականության վերացման ուղղությամբ աշխատանքներով:

Նկարում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը «Գործընկերություն մատակարարման շղթայի կառավարման համար» (Partnership for Supply Chain Management – PFSCM)կազմակերպության այլ գործընկերների հետ ՁԻԱՀ-ի հարցերով 22-րդ միջազգային համաժողովի ժամանակ:


 

 

Նկարում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ՁԻԱՀ-ի հարցերով 22-րդ միջազգային համաժողովի շրջանակում «Միգրացիան Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում. Հասանելիություն առողջապահությանը բոլորի համար» նիստի ժամանակ հարցեր ուղղելիս և մեկնաբանություն անելիս: