Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հոգեհանգստյան կարգ ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացածների

18.05.15

Սկսած 1983թ. ամեն տարի մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: Այդ օրը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անցկացվում են հիշատակման տարբեր միջոցառումներ: Այս տարի ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը նշվում է մայիսի 17-ին: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մայիսի 17-ին Սբ. Պատարագի ավարտին կատարվեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:

Հայ եկեղեցականը կարող է կարևոր դերակատարում ունենալ ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում, քանի որ հոգևորականը հանդես է գալիս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով անվտանգ վարքագծի քարոզողի դերում:

2011թ. Երևանում բացված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) «Ցերեկային Կենտրոն»-ի նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

Ըստ «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի` ՄԻԱՎ վարակի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակությունը, որի միջոցով հասարակության մեջ կամրապնդվեն բարոյական և հոգևոր արժեքները:

   

«Ցերեկային Կենտրոն»-ի ամենշաբաթյա քարոզները, կատարվող անհատական խորհրդատվությունները, տնայցերը, տնօրհնեքի կարգը, ուխտագնացությունները օգնում են նվազեցնելու շահառուների ներքին հոգեբանական լարվածությունը՝ նպաստելով նրանց հոգևոր աճին ու հոգեկրթմանը:

Ըստ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի` ՄԻԱՎ վարակի համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակությունը, որի միջոցով հասարակության մեջ կամրապնդվեն բարոյական և հոգևոր արժեքները, իսկ շրջապատի մարդկանց ոչ մեղադրական և ճիշտ վերաբերմունքը կօգնի ՄԻԱՎ-ով ապրող մարդուն հաղթահարելու մարդկանցից մեկուսացումն ու ճգնաճամը՝ օգտվելով այլոց նման աշխատելու և ապրելու աստվածատուր իրավունքից: