ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Կնքվեց համագործակցության համաձայնագիր ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի և ՄՄԿ-ի միջև

08.02.17

2017թ. փետրվարի 8-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: Իրենց համապատասխան մանդատի շրջանակում և միջոցների առկայության դեպքում առանց հավելյալ ոլորտներում համագործակցությանը վնասելու ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն և ՄՄԿ-ն համաձայնվեցին քննարկել փոխադարձ համագործակցության հետևյալ ոլորտները՝

- ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի և ՄՄԿ-ի կողմից ՄՄԿ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում գործողությունների իրականացում,

- ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի և ՄՄԿ-ի միջև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ռազմավարությունների և ՄՄԿ իրավասությանը համապատասխանող գործողությունների ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության իրականացում: