Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Հանդիպում IQLS կազմակերպության տնօրենի հետ

25.04.18

Ապրիլի 25-ին ՁԻԱՀ-ի Կենտրոն էին այցելել IQLS (Integrated Quality Laboratory Service) կազմակերպության տնօրեն Անտուան Պիերսոնը, լաբորատոր մասնագետ Զարուհի Դավթյանը և ՀՎԿԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի փոխտնօրեն Կարինե Թեյմուրազյանը։ Հյուրերին ընդունեցին տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը և համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը:

12Հանդիպման նպատակն էր քննարկել ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվող կենսաբանական նմուշների տեղափոխման գործընթացը՝ հետագայում ՀՀ-ում առողջապահական և անասնաբուժական լաբորատորիաների նմուշների տեղափոխման գնահատման անցկացման նպատակով։

 Հ.Գ. IQLS կազմակերպության գործունեության նպատակը լաբորատոր համակարգերի և հնարավորությունների բարելավումն է ամբողջ աշխարհում: ISQL թիմը ունի ավելի քան 50 երկրներում լաբորատոր ծառայությունների մատուցման 20 տարվա փորձ և համագործակցում է աշխարհում հայտնի առողջապահական կազմակերպությունների և գործակալությունների հետ: