Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Կայացավ լաբորատոր համակարգի հզորացմանը նվիրված հերթական աշխատաժողովը

16.07.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը հուլիսի 9-11-ը ք.Դիլիջանում մասնակցեց «Ուժեղ լաբորատորիաներ՝ քաջ առողջություն» ծրագրի շրջանակում ԱՀԿ-ի կողմից կազմակերպված  ազգային լաբորատոր քաղաքականության և ռազմավարական ու գործողությունների պլանների մշակմանը նվիրված 3-րդ աշխատաժողովին:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նախորդ աշխատաժողովից հետո կատարված գործողությունները, լաբորատորիաների գնահատման արդյունքները: Վերջնականացվեցին ընտրված առաջնահերթ ոլորտների համար մշակված փաստաթղթերի նախնական տարբերակները: Մշակվեցին և համաձայնեցվեցին հետագա գործողությունների պլաններ, նաև քննարկվեցին դրանց համար բյուջեների կազմմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովը վարում էր ԱՀԿ փորձագետ, լաբորատոր մասնագետ Օլգա Սլոբոդսկայան: