Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնը մասնակցում է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2018» ցուցահանդեսին

27.10.18

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն արդեն երրորդ անգամ մասնակցում է «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 26-28-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց զգալի մասը արտասահմանյան ընկերություններ են:

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները ցուցահանդեսի օրերին ներկայացնում են Կենտրոնում իրականացվող աշխատանքները, տրամադրվող ծառայությունները, պատասխանում են այցելուների հարցերին:

ՁԻԱՀ-ի կենտրոնի տաղավար այցելած մարդկանց հիմնականում հետաքրքրում էին ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Բոլորը կարևորեցին հատկապես շարժական կլինիկաների միջոցով աշխատանքային միգրանտներին հեռավոր համայնքներում տրամադրվող ծառայությունները:



Ցուցահանդեսի շրջանակում այցելուներին նաև հնարավորություն է ընձեռված ցուցահանդեսի մերձակա տարածքում կայանած ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկայում անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությամբ ուղեկցվող անվճար, անանուն հետազոտություն և 15 րոպեում իմանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց կարգավիճակի մասին: