Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մամլո ասուլիս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

26.11.14

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին  մասնակցումէին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևել­յան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջա­նային գրասենյակի նո­րա­նշանակ տնօրեն Վինեյ Սալդանան,  նույն տարածաշրջանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նորանշանակ բարի կամքի դեսպան, հանրաճանաչ երգչուհի, դե­րա­սանուհի ևհեռուստահաղոր­դա­վա­­րու­հի Վերա Բրեժնևան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ ՎահանՊողոսյանը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

  

Մամլո ասուլիսը բացեց և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ներկաներին ողջունեց Քլեր Մեդինան:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ.Պողոսյանը: Նա Հայաստանիառողջապահության նախարարության կողմից ողջունեց Վինեյ Սալդանային և Վերա Բրեժնևային` իրենցպաշտոններում առաջին այցերը Հայաստան կատարելու կապակցությամբ, ապա անդրադարձավ մեր երկրում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում արձանագրված  կարևոր ձեռքբերումներին, որոնց թվում ենհակառետրովիրուսային բուժման հասանելիութ­յունը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչբուժման շնորհիվ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի դեպքերի և 2001 թվականից ի վեր դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի բացակայությունը և այլ ձեռքբերումներ: Նախարարի տեղակալը կարևորեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-իմիացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի և բարի կամքի դեսպանի այցը Հայաստան,բարձր գնահատեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի իրականացման աջակցությանն ուհամաճարակին իրավապաշտպան սկզբունքների վրա հիմնված հակազդման ձևավորմանն ուղղված նրանց ջանքերը, և հայտնեց այդ նախաձեռնությունների իրականացման գործում ՀՀ ԱՆ բազակողմանի աջակցության պատրաստակամության մասին:  

  

Իր ելույթում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջա­նային գրասենյակի տնօրեն Վ.Սալդանան նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած ցուցանիշները տպավորիչ են և Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ԱՊՀ երկրերի  շարքում այն երկիրը, որը կկարողանա կասեցնել ՄԻԱՎ վարակի համաճարակը մինչև 2020 թվականը: 

Իր ելույթում Վ.Բրեժնևան ասաց, որ ուրախ է այժմ արդեն նոր դերում Երևան իր այցի համար, ապա ներկաներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարությունում և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ունեցած իր հանդիպումների մասին: Բարի կամքի դեսպանն ասաց, որ հնարավորություն է ունեցել հանդիպելու ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի խնդրին բախված կանանց, ովքեր, ըստ նրա, զարմանալիորեն ուժեղ են և գեղեցիկ: Բանախոսը ցանկացավ, որ հանրությունը դադարի նախապաշարմունքներով վերաբերվել նրանց, որ ՄԻԱՎ-ը չխոչընդոտի նրանց լիարժեք ու երջանիկ կյանքին, ապա կոչ արեց կանանց պարբերաբար հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և իրենց զուգընկերներին նույնպես խրախուսել անցնելու այդ հետազոտությունը, նաև նշեց, որ ինքն արդեն իսկ հետազոտվել է:  

Կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը նույն կոչով ներկաներին դիմեց նաև ՁԻԱՀ-իկանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և ներկայացրեց թեստավորմանեվրոպական շաբաթվա շրջանակներում հանրապետությունում անցկացվող միջոցառումները, որոնցում իրանմիջական մասնակցությունն ունի ՁԻԱՀ-ի կենտրոնը: 

Այնուհետև բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին: