Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մատուռի օրհնության կարգ ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

01.12.15

Դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքում տեղի ունեցավ տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված «Սուրբ Աստվածածին» մատուռի օրհնության կարգի արարողությունը, որը կատարեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Գրիգոր քահանա Գրիգորյանը: 

Տեր Գրիգորը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն, ասելով` «Աղոթատեղին իր օգտակարությունն ու մխիթարությունը կբերի ոչ միայն աշխատակազմին, այլ առավել ևս ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց: Հիվանդությամբ կյանքը չի վերջանում, այն նաև միջոց պետք է դառնա հավատն առավել ամրացնելու»:  

Արարողությանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Ա.Մուրադյանը, նախարարի տեղակալ Վ.Պողոսյանը, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աշխատակազմը և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի աշխատակիցները:

«Այս գիտագործնական կենտրոնում այսօր օրհնվեց սրբավայր և համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսուհետ իրեն ավելի պարտավորված է զգալու: Հիվանդների համար առողջությունը բացարձակ արժեք լինելուց բացի, պետք է լինի մի վկայություն, թե ինչպես է պետք պայքարել և կյանքը սիրել: Բոլորս՝ բժիշկ, հոգևորական, այս պայքարի մեջ ենք և տարվա մեջ այս այն օրն է, որ համախմբվելով փորձում ենք ներշնչել մեր հասարակությանը, որ այս հիվանդությունը հաղթահարելի է»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: