Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Քննարկվեցին ԳՀ դրամաշնորհային հայտի լրացման մեխանիզմները

27.04.19

Ապրիլի 25-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գլոբալ հիմնադրամի 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագրի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, աջակցություն և խնամք) շրջանակում հասարակական կազմակերպությունների կողմից հայտերի լրացման մեխանիզմները քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցում էին ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ, Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում նախկինում և ներկայումս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: