Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Աշխատանքային հանդիպում Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո մենեջերի հետ

13.06.19

2Հունիսի 12-ին ՁԻԱՀ-ի կենտրոն էր այցելել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան:

Կենտրոնի ծրագրում ներգրավված առանցքային աշխատակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում միգրանտների և առավել խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված նախատեսվող աշխատանքները, ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվող միջոցառումներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Գլոբալ հիմնադրամի տեղական գործակալ՝ ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS), Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբից ներկայացուցիչներ:

2

ՁԻԱՀ-ի կենտրոնն ունի առանցքային դեր ծրագրում բուժման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների և մի շարք այլ ցուցանիշներին հասնելու, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում պետական և ոչ պետական կազմակերպություններին տեխնիկական աջակցության և մեթոդական օգնության տրամադրման գործում, ինչն էլ իր հերթին ապահովել է 2012թ. ի վեր բազմաթիվ անգամ պետական ոլորտի կողմից Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի գերազանց` A1 գնահատական 100%-ից բարձր կատարողականով: