Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Երկկողմ հանդիպում Մոսկվայում

12.08.14

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիր­ված չորրորդ համաժողովի շրջանակներում մայիսի 12-ին կայացավ երկկողմ հան­դիպում ՀՀ պատվիրակության անդամների և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էր նաև ՌԴ վարչապետի օգնական Գ.Օնիշչենկոն: Հայկական կողմից հանդիպմանը մաս­նակցում էին Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ առողջապահության նա­խարարի տեղակալ Ա.Բաբլոյանը, նախարարի գլխավոր խորհրդական Ա.Մելքոնյանը, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Հ.Սաֆարյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տնօրեն Ս.Գրիգորյանը և նույն կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժ­նի վարիչ Ա.Պապոյանը: Ռուսա­կան կողմից հանդիպմանը մասնակ­ցում էին Ռոսպոտրեբնադ­զո­րի ղե­կա­վար Ա.Պոպովան, ծառայու­թյան բնակչության հիգիենիկ համա­ճա­րակային ապահովության և միջազ­գային գործունեության վարչության պետ Վ.Սմոլենսկին, նույն վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Ա.Սմիրնովան և պետի տեղակալ Ն.Բալանը: 

Հանդիպման սկզբում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա.Բաբլոյանը ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոսպոտ­րեբնադ­­զորին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում ցուցաբերվող աջակցության համար: Այնուհետև սկսվեց հանդիպման օրա­կարգում ներառված հարցերի քննարկումը:

 Moscow_12-13.05.14  


Առաջին հարցը վերաբերում էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համատեղ գործողություններինՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրենը նշեց, որ հուշագրի մաս կազմող ադմինիստրատիվ համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը շատ կարևոր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում: Նա հակիրճ ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդ­մանն ուղղված Ռուսաս­տանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես ռուսական կողմի տրամադրած լաբորատոր սարքավորումների տեղադրման և դրանց շահագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, 

անդրադարձավ ռուսական կողմից արդեն իսկ ստացված և ակնկալվող օգնությանը: 

Նա վերահաստատեց 2 մարզային լաբորատորիաների համար ԻՖԱ մեթոդով հետազոտությունների անցկացման համար նախատեսված սարքավորումների, ռեֆե­րեն­սային լաբորատորիայի որակի արտաքին հսկման համար թեստ-հավաքածուների, լաբորատորիայի համալիր ավտոմատացման ծրագրային ապահովման փաթեթի գնման և Ռոսպոտրեբնադ­զորի կողմից մատակարարման ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքը:      

Ս.Գրիգորյանը նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում հայ մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ, ինչը կնպաստի հետագա աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը: Կարևորելով ուսուցողական ծրագրերի շարունակականությունը, նա խնդրեց, որ լրացուցիչ 2 մասնագետ անցնեն գենետիկական անալիզատորի միջոցով ՄԻԱՎ-ի դեղակայու­նության որոշման խորացված դասընթաց:

Հանդիպման ընթացքում ճշտվեցին ծրագրի շրջանակներում մատակարարված բժշկական սարքավո­րում­ների տեղակայման և գործարկման հետ կապված որոշ մանրամասներ, քննարկվեցին նաև իմունային կարգավիճակի որոշման լաբորատոր կոմպլեկտի, թեստ-հավաքածուների և ծախսանյութերի մատակարարման, նաև Մոսկվայում լաբորատոր մասնագետների վերապատրաստման ժամկետների հարցերը:

Ռուսական կողմը խոստացավ մանրամասն ուսումնասիրել բարձրացված հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել, ապա հետաքրքրվեց` արդյո՞ք չեն առաջացել մաքսազերծման հետ կապված խնդիրներ, նաև խնդրեց հայկական կողմին տեղեկատվություն տրամադրել բժիշկների հետդիպլոմային կրթության իրականացման մեխանիզմների, ինչպես նաև երկու երկրների միջև դիպլոմների փոխճանաչումը կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ: Ս.Գրիգորյանը նշեց, որ մաքսազերծման գործընթացը բարեհաջող ավարտված է, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանաձնաժողովը բեռը որակել է որպես բարեգործական:

Հանդիպման օրակարգի երկրորդ կետը վերաբերում էր Հայաստանում վարակիչ հիվանդություններով, մասնավորապես պոլիոմիելիտով հիվան­դացության իրավի­ճա­կին: Այդ կապակցությամբ Ա.Բաբլոյանը հայտնեց, որ 1995 թվականից ի վեր Հայաս­տա­նում պոլիոմիելիտի որևէ դեպք չի արձանագրվել: 2002 թվականից Հայաստանը հայտարարվել է պոլիոմիելիտից զերծ երկիր և մինչ օրս պահպանում է այդ կար­գա­վի­ճակը: Նշվեց, որ դրանում շատ մեծ է եղել Ռուսաստանի Դաշնության կառավարության օժանդակությունը: Մասնավորապես նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերվել հանրապետության տարածքում պոլիոմիելիտի ախտորոշում իրականացնող լաբո­րա­տո­րիաներին և պատրաստվել են համապատասխան կադրեր:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև Առողջապահության Համաշ­խար­հային Կազմակերպության կողմից սահմանված նպատակին` մինչև 2015թ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում կարմրուկի հաղթահարմանը հասնելուն ուղղված համատեղ քայլերը: Ա.Պոպովան հայտնեց, որ 2014-2015 թվականներին Ռոսպոտրեբնադ­զորը կաջակցի համագործակցող երկրներին, այդ թվում նաև Հայաս­տանին՝ կարմրուկի ախտորոշում իրականացնող լաբորատորիաներին անհատույց լաբորատոր սարքավորումներ տրամադրելով և համապատասխան մասնագետների վերապատրաստումն իրականացնելով:

Moscow_12-13.05.14

Այս կապակցությամբ հայկական կողմը խոստացավ ներկայացնել տեղեկանք Հայաս­տանում կարմրուկով հիվանդացության և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրա­կանացվող աշխատանքների վերաբերյալ:

Օգտվելով ստեղծված հնարավորությունից, Ա.Բաբլոյանը ռուսական կողմին փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի խնդրանքը` դիտարկել նորակոչիկ­նե­րի համար, որպես օգնություն, հեպատիտ A-ի դեմ պատվաստանյութի 5000 դեղա­չա­փի տրամադրման հնարավորությունը:

Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձան Ռուսաստանի Դաշնու­թյան աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանք­ներին և հետագա անելիքներին:

Ս.Գրիգորյանը նշեց, որ Ռոսպոտրեբնադզորի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակեր­պու­թյան աջակցությամբ ծրագրի շրջանակներում ընդամենը 3 ամսվա ընթացքում վերա­պատ­րաստվել են 540 մասնագետ` 86 բժիշկ (որոնցից 18-ը Մոսկվայի առաջատար կլինիկաներում և ինստիտուտներում), 454 բուժքույր և սոցիալական աշխատող: Նաև ստեղծվել է ուսումնական ռեսուրսային կենտրոն, որտեղ ռուս մասնագետների մասնակցությամբ անցկացվել են սեմինար-վարժանքներ:

Հաջողությամբ իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիրը աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում: Շարժական բժշկական խմբերն այցելել են ծրագրում ընդգրկված բոլոր 60 համայնքները և ավելի քան 1700 միգրանտներ ու նրանց զուգընկերներ հետազոտվել են ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտներ B-ի ու C-ի վերաբերյալ:

Միաժամանակ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր­պու­թյուններում վիրուսային հեպատիտների վերահսկման ուժեղացման նպատակով ռուս մասնագետների օգնությամբ մշակվել ենսանիտարահամաճարակային կանոններ և նորմեր, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաների համար գործողությունների ստանդարտ ընթացակարգեր:

Հանդիպման ավարտին մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու երկկողմ համագործակցությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտների ևկարմրուկի դեմ պայքարի գործում:

Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հանդիպել Հայաստանում: