Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Հանդիպում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

27.03.19

Մարտի 26-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը և համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ  Արշակ Պապոյանը հանդիպեցին ՌԴ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայայի և հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Սոկոլովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ՌԴ օգնության ծրագրի շրջանակում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի աջակցությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից 2019-2021թթ. գյուղական համայնքներում աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվելիք միջոցառումների պլանավորման գործնական հարցեր: