Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները մասնակցեցին «ՄԻԱՎ վարակը և գիտությունը» խորագրով ՁԻԱՀ-ի միջազգային 10-րդ համաժողովին

31.07.19

Հուլիսի 21-24-ը համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը և բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-սեքսապաթոլոգ Հովհաննես Հակոբյանը ք.Մեխիկոյում (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ) մասնակցեցին «ՄԻԱՎ վարակը և գիտությունը» խորագրով ՁԻԱՀ-ի միջազգային 10-րդ համաժողովին:

Համաժողովը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում հիմնարար, կլինիկական և գործառնական ուսումնասիրություններում նորագույն զարգացումները ներկայացնելու կարևոր հարթակ է: Համաժողովին մասնակցում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի ավելի քան 6000 հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ, դոնոր կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ 160 երկրներից: Համաժողովին ներկայացված էին ավելի քան 1100 գիտական հոդվածներ: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ավելի քան 90 սեսիաներ, հանդիպումներ և քննարկումներ:

Համաժողովին Տ.Գրիգորյանի և Հ.Հակոբյանի մասնակցությունը հնարավոր դարձավ ՁԻԱՀ-ի միջազգային միության կրթական հիմնադրամից ստացած կրթաթոշակի շնորհիվ: