Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախարարն ընդգծեց հետազոտություն անցնելու կարևորությունը։ Նա կոչ արեց բոլորին հետևել իր օրինակին, հետազոտվել և պարզել ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը:
Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անցան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդականը, դոնոր, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն: