Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մինսկում շարունակվում է տարածաշրջանային աշխատաժողովը

20.03.19

Մինսկում շարունակվում է ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատմանն ու կանխատեսմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովը, որին մասնակցում են ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը և բաժնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

Շարունակվեցին խմբային աշխատանքները, մասնակից երկրների ներկայացուցիչները շարունակեցին մուտքագրել իրենց երկրների տվյալները, որից հետո քննարկվեցին արդեն իսկ մուտքագրած նոր տվյալները, դրանց որակը:

Աշխատաժողովի նպատակը ազգային մակարդակով ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատումներ և կանխատեսումներ կատարելն է՝ օգտագործելով դրա համար նախատեսված վերանայված համակարգչային ծրագիրը, կանխատեսումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալների որակի հարցերը և դրա ընթացքում երկրների համար առաջացող խնդիրները  քննարկելը: