Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ընթանում է ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատմանն ու կանխատեսմանը նվիրված աշխատաժողովը

19.03.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-վիճակագիր Տրդատ Գրիգորյանը և բաժնի բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը ք.Մինսկում  (Բելառուսի Հանրապետություն) մարտի 19-21-ը մասնակցում են  ՄԻԱՎ վարակի համաճարակի գնահատմանն ու կանխատեսմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին:

Աշխատաժողովին մասնակցում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 11 երկրներից 27 մասնակից:  

Աշխատաժողովի նպատակը ազգային մակարդակով ՄԻԱվ վարակի համաճարակի գնահատումներ և կանխատեսումներ կատարելն է՝ օգտագործելով դրա համար նախատեսված վերանայված համակարգչային ծրագիրը, կանխատեսումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալների որակի հարցերը և դրա ընթացքում երկրների համար առաջացող խնդիրները  քննարկելն է:

Այսօր քննարկվեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից մշակված և ՄԻԱՎ վարակի տարածվածության հաշվարկների համար կիրառվող Spectrum ծրագրում հիմնական փոփոխությունները, ժողովրդագրական, բուժման տրամադրման չափանիշների, հակառետրովիրուսային բուժման և մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ծրագրային տվյալների մուտքագրման մանրամասները:

Տեղի ունեցավ խմբային աշխատանք, որի ժամանակ երկրների ներկայացուցիչները մուտքագրեցին տվյալները Spectrum համակարգչային ծրագրում: