Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ռուսաստանի Դաշնության կառավարության նվերը Հայաստանի ժողովրդին

23.03.16

Մարտի 23-ին Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական ԱսիայումՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ժամանակ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմաննուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցությանծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման հանդիսավոր արարողությունը:

Արա­րո­­ղությանը մաս­նակ­ցում էին Ռոսպոտրեբ­նադզորի ղեկավար Ա.Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց­յալ ծրա­գրի գոր­ծադիր տնօրեն Մ.Սիդիբեն, ՌԴ ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի ղեկավար Ա.Բոկարեվը, ՀՀ պաշ­տո­նական պատ­վի­­րա­կության ան­դամները ՀՀ առողջապահության նախարարի տեղա­կալ Գ.Միրիջանյանի գլխավո­րու­թյամբ:

Իր շնորհակալական խոսքում նախարարի տեղակալը նշեց, որ շարժական կլինիկան օգտագործվելու է խոցելի բնակ­չությանը` մասնավորա­պես Հայաստանի մարզերում աշ­խա­տանքային միգ­րանտ­ներին ու նրանց ընտա­նիք­ներին ան­վճար հիմունք­ներով բժշկական ծառայութ­յուններ տրա­մադրելու համար՝ պահ­պա­նե­լով կամավորության ու գաղտ­նիության սկզբունքները:«Կլինիկայի շահագործումը թույլ կտաառավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին,զգալիորեն կմեծացնի խորհրդատ­վության ուհետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հեր­թին կնպաս­տի ՄԻԱՎ վարակի վաղախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը», -նշեց Գ․ Միրիջանյանը։

Նա ՀՀ կառավարության, ՀՀ առող­ջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոս­պոտ­րեբ­նադզորին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնք այսպիսի հրաշալի նվեր մատուցեցին Հայաստանին, ինչն անկասկած զգալի ներդրում կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում: