Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ներկայացվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքների Էստոնիայի փորձը

08.11.19

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Դեղերի չարաշահման և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Ալյոնա Կուրբատովայի հետ:

Հանդիպմանը մասնկացում էին ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ներկայացուցիչները, ՁԻԱՀ-ի կենտրոնի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի անդամները, ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ա.Կուրբատովան ներկայացրեց պետական ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների միջոցով բնակչության խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքների Էստոնիայի փորձը և պատասխանեց մասնակիցների հարցերին: