Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մոնիտորինգային այց Կարճաղբյուր համայնք և ՁԻԱՀ-ի ԿՀԿ

25.05.17

Մայիսի 23-24-ը ՌԴ օգնության ծրագրի գնահատման նպատակով Հայաստանում էին «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Ի.Կոստեցկայան և հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ա.Սոկոլովը: Մայիսի 23-ին նրանք այցելեցին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնք, տեղում ականատես եղան շարժական բուժախտորոշիչ կլինիկայի միջոցով տրամադրվող ծառայութ­յունների ընթացքին (հետազոտություններ ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ, ուլտրաձայնային հետազոտություններ), ինչպես նաև զրուցեցին համայնքում իրազեկման աշխատանքներ իրականացնողների և ծրագրի շահառուների հետ:  


Մայիսի 24-ին Ի.Կոստեցկայան և Ա.Սոկոլովը հանդիպեցին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Ս.Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման և հետագա աշխատանքների պլանավորման գործնական հարցեր:

Քննարկվեցին նաև շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում ծառայությունների տրամադրման և տրամադրվող ծառայությունների տեսակների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: 

Ի.Կոստեցկայան և Ա.Սոկոլովը գոհունակություն հայտնեցին ՌԴ օգնության ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների, դրանց որակի վերաբերյալ: