Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«ՄԻԱՎ 2019» ամառային դպրոց ք.Մոնպելիեյում

20.09.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Սիլկան 2019թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Կենտրոնի տնօրինության միջնորդությամբ ք.Մոնտպելյեում (Ֆրանսիա) մասնակցել է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) կողմից կազմակերպված «ՄԻԱՎ 2019» ամառային դպրոցի դասընթացներին: Մասնակցությունն ամբողջությամբ ֆինասնավորել էր կազմակերպող կողմը:

Դասընթացներին մասնակցում էր 32 երկրների և միջազգային կազմակերպությունների 75 ներկայացուցիչ:

Ամառային դպրոցի 4 օրերը հագեցած էին ՄԻԱՎ վարակի, համակցված վարակների բուժման և պացիենտների վարման հարցերին նվիրված սեմինարներով ու հետաքրքիր խմբային քննարկումներով, որոնց թվում էին «ՄԻԱՎ-ի պաթոֆիզիոլոգիան», «ՄԻԱՎ-ի դեղակայունությունը», «ՀՌՎ դեղերով բուժման ընդհանուր սկզբունքները», «Չճնշված վիրեմիա և դեղակայունություն», «Օպորտունիստական վարակներ» և այլ թեմաներով սեմինարները:

Ներկայացվել են տարբեր հետազոտությունների արդյունքներ, քննարկվել են ՀՌՎ բուժման տարբեր սխեմաների առավելությունները, ցուցումներն ու դեղերի հնարավոր կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև 2025թ-ից երկու ՀՌՎ դեղով, (օրինակ` լամիվուդին+դոլուտեգրավիր կամ դարունավիր/ռիտոնավիր+դոլուտեգրավիր համակցությամբ) բուժման սխեմա­ների ներդրման ծրագիրը:

Ամառային դպրոցում Ե.Սիլկան ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում պաստառը, խոսել է համաճարակի զարգացման առանձնահատկությունների և միգրացիոն գործոնի  մասին: