Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը մասնակցում է ՌԴ աջակցության ծրագրի համակարգող խորհրդի նիստին

05.12.18

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին ք.Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում է ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից: Նիստը բացեցին և ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ ֆինանսների, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների, Ռոսպոտրեբնադզորից ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան:

Հայաստանում ՌԴ աջակցության ծրագրի իրականացման արդյունքները ներկայացրեց ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը: Նա խոսեց 2016-2018թթ. ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների մասին՝ կարևորելով դրանց շնորհիվ երկրում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ՄԻԱՎ վարակին հակազդման ուժեղացումը, ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողություն իրականացնող կառույցների ներուժի հզորացումը, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Ս.Գրիգորյանը նշեց նաև, որ ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջաակցությամբ երկրում առաջին անգամ մշակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման «ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացը:

Ավարտելով խոսքը տնօրենը նշեց, որ ՌԴ աջակցության ծրագիրը համահունչ է երկրում ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ռազմավարություններին, արդիական է և աջակցում է ֆինանսավորման այլ աղբյուրներ չունեցող միջոցառումների իրականացմանը, հեռանկարային է` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի կարևոր ուղղությունների ուսումնասիրության գիտագործնական բաղադրիչով, ուղղված է ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերին, այսինքն` միգրանտներին և նրանց զուգընկերներին՝ հաշվի առնելով համաճարակի զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև ընդհանուր համաճարակաբանական տարածքն ու տարածաշրջանում, և մասնավորապես մեր երկրների միջև աշխատանքային միգրացիոն հոսքերը, գիտականորեն հիմնավորված է, ունի ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման ոլորտում ներկայումս կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների վրա հիմնված համակարգային մոտեցում, նպաստում է երկրի կողմից 90-90-90 թիրախներին հասնելուն և ազգային ու միջազգային այլ պարտավորությունների կատարմանը:

Վաղը կշարունակվեն նիստի աշխատանքները։