ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների այցը ՁԻԱՀ-ի կենտրոն

09.11.17

Նոյեմբերի 8-ին ՁԻԱՀ-ի կենտրոն էին այցելել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության  հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոն և բժշկական համակարգող Նաիրա Խաչատրյանը:  Կենտրոնի տնօրենին ներկայացնելով իրենց այցի նպատակը Ի.Բրետոն նշեց, որ «Բժիշկներ առանց սահմանների» հայաստանյան առաքելության նպատակներից են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, հեպատիտների, մասնավորապես՝ հեպատիտ Ց-ի դեմ պայքարը:  Հաշվի առնելով այն, որ նշված երեք հիվանդությունների դեպքում հիմնականում առնչվում ենք նույն ռիսկային խմբերի ներկայացուցիչներին, իսկ իրականացվող ծրագրերի նպատակները համահունչ են, նա կարևորեց լավ արդյունքների հասնելու համար գործընկերների՝ մասնավորապես ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ համագործակ­ցությունը: Հանդիպման ընթացքում Ի.Բրետոն նշեց, որ իրենց հիմնական նպատակը թիրախային խմբերում, մասնավորապես՝ բուժաշխատողների, թմրա­միջոցների ներարկային օգտագործողների, քրեակատարողական հիմնարկ­ներում գտնվողների, աշխատանքային միգրանտների շրջանում հեպատիտ Ց-ի վերաբերյալ հետազոտությունների անցկացումն ու անվճար բուժման տրամադրումն է: Հյուրերը հետաքրքրվեցին նաև ՁԻԱՀ-ի կենտրոնում թիրախային խմբերի հետ տարվող աշխատանքներով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև բժշկական օգնության և սպասարկման բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը և նույն բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հովակիմյանը: Հանդիպման ավարտին Ի.Բրետոն և Ն.Խաչատրյանը շնորհակալություն հայտնեցին տեղեկատվության տրամադրման համար և պայմանավորվեցին առաջիկայում համագործակցության հնարավոր տարբերակները ներկայացնելու մասին: