ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում առաջընթացի վերաբերյալ 2017թ. զեկույցի ներկայացման ազգային խորհրդակցություն

26.03.17

Մարտի 24-ին ՁԻԱՀ-ի կանախարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում առաջընթացի վերաբերյալ 2017թ. զեկույցի» ներկայացման ազգային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապության նախարարության գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության, «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմա­կերպության ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան համակարգողը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներ:

Խորհրդակցությունը սկսեց ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը: Նա ներկայացրեց զեկույցում ներառված ծրագրային նախնական ցուցանիշները և առաջարկեց մասնակիցներին ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Առաջադրված հարցերը քննարկվեցին և զեկույցի վերջնականացված տարբերակը մինչև մարտի 31-ը առցանց կուղարկվի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրին: