ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո մենեջերի այցը ՁԻԱՀ-ի ԿՀԿ

10.10.17

Հոկտեմբերի 9-ին ՁԻԱՀ-ի Կենտրոն էր այցելել ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայ­քարի գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրի­շեչ­կինան:

Կենտրոնի տնօրենի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի ընթացքը, ցուցանիշների կատարումը, խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև 2019-2021թթ. համար նոր ծրագրային հայտի մշակման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապության նախարարության Գլոբալ հիմնադ­րամի ծրագ­րերը համակարգող խմբի ղեկա­վար Հ.Հարությունյանը, Գլոբալ հիմ­նադ­րամի տեղական գործակալ, ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS) ներկայացուցիչներ Ա.Ղարագյոզյանը և Ա.Կոջոյանը, ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրենի տեղակալ Ա.Հակոբյանը, համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը: