Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Մ.Կազաչկինի այցը ՁԻԱՀ-ի ԿՀԿ

26.03.15

Մարտի 26-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն այցելեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինը: Նա կատարեց շրջայց Կենտրոնում, որի ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հյուրին ծանոթացրեց հոգեբանասոցիալական խորհրդատվության, համաճա­րա­կաբանական հսկման, կանխարգելման, բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր ախտորոշմանբաժիններում կատարվող աշխա­տանք­ներին, ներկայացրեց ուսումնական ռեսուր­սային կենտրոնի հնարավորությունները: 

   
                  

Մ.Կազաչկինը եղավ նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բժշկական ախտորոշիչ կլինիկայում, ծանոթացավ այնտեղ տրամադրվող  ծառայություններին:Այնուհետև Ս.Գրիգորյանը համառոտ ներկայացրեց Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը, ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի տարածման առանձնահատկությունները, ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

   
                  

Մ.Կազաչկինը բարձր գնահատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, հատկապես բուժման և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրերի հետ կապված հաջողությունները: Կարևորելով ձեռք բերված արդյունքների կայունության համար իրականացվող միջոցառումների շարունակականության ապահովումը՝ Մ.Կազաչկինն ընդգծեց, որ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսական հատկացումների նվազեցման պայմաններում կարիք կա ավելի մեծացնելու պետության մասնակցությունը ՄԻԱՎ վարակին հակազդման գործում և իր այցը նպատակաուղղված է խթանելու այդ գործընթացը: Վերջում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացը շնորհակալություն հայտնեց ջերմ ըն­դու­­նելության համար: