Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Վ.Բրեժնևայի այցը ՁԻԱՀ-ի ԿՀԿ

25.11.14

Նոյեմբերի 25-ին, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն այցելեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նորանշանակ բարի կամքի դեսպան, հանրաճանաչ երգչուհիդե­րա­սանուհի և հեռուստահաղոր­դա­վա­­րու­հի Վերա Բրեժնևան, ով նոր դերում իր առաջին այցի երկիր է ընտրել Հայաստանը: Նա Կենտրոնում կատարեց շրջայց, որին  մասնակցում էր նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևել­յան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանա­նային գրասենյակի նո­րա­նշանակ տնօրեն Վինեյ Սալդանան, ով Երևանում է գտնվում այս օրերին ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ընթացող Արևելյան Եվրո­պայի և Կենտրոնական Ասիայի երկրնե­րում ՄԻԱՎ վարակին հակազդման ազգա­յին ռազ­մա­վարական պլաններում մար­դու իրա­վունք­ների պաշտպանության բա­ղ­ադրիչի ին­տեգրմանը նվիրված տարա­ծա­շրջանային աշխա­տա­ժողովին մաս­նակ­ցելու կա­պակ­ցութ­յամբ:

   

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հյուրերին ծանոթացրեց հոգեբանասոցիալական խորհրդատվության, համաճա­րա­կաբանական հսկման, կանխարգելման, բժշկական օգնության ևսպասարկման, լաբորատոր ախտորոշման բաժիններում կատարվող աշխա­տանք­ներիններկայացրեց ուսումնական ռեսուրսային կենտրոնի հնարավորությունները:

                 

Շրջայցի ավարտից հետո բարի կամքի նորանշանակ դեսպանը ողջունեց տարածաշրջանային աշխատաժողովի մաս­նա­կիցներին և պատասխանեց նրանց հարցերինՆերկաների հարցերը հիմնա­կա­նում վերաբերում էին բուժման համընդհանուր հասանելիության ապահովմանը և ՄԻԱՎ-ով ապրողմարդկանց հանդեպ խտրականության դրսևորում­ների դեմ պայ­քա­րում դեսպանի անելիքներին:

             

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում Վ.Բրեժնևան հանդիպում ունեցավ ՄԻԱՎ-ով ապրող կանանց հետ, ովքեր բարձրաձայնեցին իրենց խնդիրները: Նա ասաց, որ բարի կամքի դեսպանի դերում մասնակցելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման և կանխարգելման ծրագրերին` հատուկ ուշադրություն հատկացնելով ՄԻԱՎ վարակին բախված կանանց խնդիրներին, զբաղվելու է նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման իսպառ վերացման և ՄԻԱՎ-ից զերծ սերունդ ունենալու, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարդկանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման և խթանման հարցերով:

Վերջում բարի կամքի նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ըն­դու­­նելության համար: