Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում կանցկացվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմաներով սեմինար-վարժանքներ

08.10.19

ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն Երևանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների համար կանցկացվեն «ՄԻԱՎ վարակի վերա­բերյալ խորհրդատվության և հետազոտության հմտությունների զարգացում» թեմայով աշխատավայրում կարճատև սեմինար-վարժանքներ (onjob training):

«ՄԻԱՎ վարակ» դասընթացի շրջանակում անցկացվող սեմինար-վարժանքները կօգնեն մասնակիցներին հասկանալու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի արդիականությունն ու կարևորությունը, կբարձրացնեն ՄԻԱՎ վարակի պատճառագիտության, ախտածագման, համաճարակաբանության, բուժման և կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը:

Սեմինար-վարժանքի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ պացիենտների մոտ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու շարժառիթ ձևավորելու, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն տրամադրելու համար: 

Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի համապատասխան հրամանով հաստատվել է սեմինար-վարժանքների ծրագիրը և մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ 10 կրեդիտներ:

Մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել սեմինար-վարժանքներ Երևանի 35 բուժաշխատողների շրջանում:

Նմանապես ԱՆ հրամանով կրեդիտավորվել են նաև ՀՀ առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի կենտրոնի միջև Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կնքված ՀՀ մարզերի ԱԱՊ օղակի ավագ բուժաշխատողների համար անցկացվող  վերոնշյալ թեմայով աշխատավայրում կարճատև սեմինար-վարժանքները, որոնց ունկնդիրների թիվը մինչև տարեվերջ կհասնի 200-ի:

Դասընթացի ուսումնական բազան ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է, որն ունի գիտաուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տարիների փորձ, փորձառու դասախոսական կազմ, տեխնիկապես հագեցած ուսումնական ռեսուրսային կենտրոն:

Առողջապահության ազգային ինստիտուտում 2010 թվականից ներդրված «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է: