Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Նոր ձևաչափով վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը

20.09.19

  

ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ստորագրված պայ­մա­նագրի համաձայն նոր ձևաչափով վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխա­տող­ների կատարելագործման դասընթացը: Այսուհետ «ՄԻԱՎ վարակ» դասընթացն ունենալու է երեք օր տևողությամբ 3 թեմատիկ ցիկլ՝ «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» ավագ բուժաշխատողների համար, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտություններ» կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների և «ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» միջին բուժաշխա­տողների համար: Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի  համապատասխան հրա­ման­ներով հաստատվել են թեմատիկ ցիկլերի ծրագրերը և մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ: 

Դասընթացի ուսումնական բազան ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է, որն ունի գիտաուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տարիների փորձ, փորձառու դասախոսական կազմ, տեխնիկապես հագեցած ու կահավորված ուսումնական ռեսուրսային կենտրոն: Առողջապահության ազգային ինստիտուտում 2010 թվականից ներդրված «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է:

Մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով 100,  իսկ արդեն 2020 թվականին՝ 200 բուժաշխատողի  կատարելագործում: