Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


«ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» թեմատիկ ցիկլի մասնակիցների առաջարկությունները

01.11.19

Ս.թ. հոկտեմբերի 28-30-ը ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ուսումնական բազա հանդիսացող ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի 2019թ. դասաշրջանի ավագ բուժաշխատողների համար նախատեսված «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» թեմատիկ ցիկլը:

Ստորև ներկայացնում ենք ունկնդիրների կողմից փակ արկղում գցված առաջարկություններից մեջբերումներ:



  • Նյութը չափազանց հետաքրքիր է, ծավալուն, օրերը քիչ են: Լսարանը ցանկալի է լինի միանման մասնագիտացված: Դասավանդումը՝ գերազանց, կազմակերպված է գերազանց:
  • Որքանով, որ թեմաները շատ արդիական և կարևոր են, առաջարկում եմ սեմիանարի տևողությունը նորից դարձնել 5-օրյա, որպեսզի առանց շտապելու, հանգիստ պայմաններում կարդացվի դասախոսությունները, որոնք շատ հագեցած են: Իսկ ինչ վերաբերվում է կարծիքին, ասեմ, որ գերդրական է: Ես շատ բան վերհիշեցի և նույնիսկ կային բաներ, որ իմացա առաջին անգամ: Ամեն ինչ մատուցվեց բարձր մակարդակով, գրագետ, ինչի համար շնորհակալ եմ կազմակերպիչներից և դասախոսող անձնակազմից:
  • Շնորհակալություն հագեցած դասընթացի համար: Շնորհակալություն Ձեր պատասխանատու աշխատանքի համար: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, մատչելի: Կցանկանայի Ձեր կազմակերպած հաջորդ միջոցառումներին կրկին ներկա լինել:
  • Շատ ինֆորմատիվ, օգտակար դասընթացներ: Շատ շնորհակալություն: Կարծում եմ ամեն բժշկի սենյակում պետք է լինի ՄԻԱՎ-ի վերաբերյալ մի ինչ-որ ինֆորմացիա՝ օրացույցի, բուկլետի տեսքով բնակչությանը տեղեկացված պահելու համար:
  • Բովանդակալից դասընթաց էր՝ շնորհակալություն: Տևողությունը քիչ էր, իսկ մատուցված նյութի ծավալը շատ է: Դասընթացը դարձրեք գոնե 5-օրյա, եթե հնարավոր է:
  • Առաջարկում եմ շատացնել դեպքերի վերլուծությունը: Ցիկլի տևողությունը շատ կարճ է, հնարավոր չէ յուրացնել ամբողջ ինֆորմացիան:
  • Իմ կարծիքով շատ արդիական էր: Բավականին բացահայտումներ արեցի իմ մեջ: Նորանոր գիտելիքներ ստացա: Դասախոսությունները անցավ բովանդակալից, բարձր մակարդակի: Շնորհակալություն նման բարձրորակ սեմինարների համար:
  • Շատ ինֆորմատիվ և մատչելի էր: Ցանկալի կլիներ ներկա գտնվել ՄԻԱՎ վարակով պացիենտի դեմոնստրատիվ վարմանը: Ցանկալի կլիներ ավելացնել գործնական մասը:
  • 3 օրն այս ծավալի համար բավարար չէ:
  • Увеличить, желательно, количество часов и, соответственно длительность семинара (хотя бы 5 дней). В остальном, информация была полезной, материалы информативны, доступным. Спасибо!