Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվում են կարճատև վարժանքները պոլիկլինիկաների բժիշկների համար

22.05.19

ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները շարունակում են մարզերի քաղաքային բնակավայրերի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններում իրականացնել կարճատև վարժանքներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրման հմտությունների զարգացման հարցերով:

Վարժանքները շարունակվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերի բժշկական կազմակերպություններում, որոնց ընթացքում բժիշկներն իրազեկվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության խնդիրների, նպատակների և դրանց կարևորության մասին, քննարկվել են խորհրդատ­վության և հետա­զո­տության ծառայությունների ընդլայնման հնարավորությունները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն իրականացվելու են տեղերում արագ թեստավորման մեթոդով, ինչի համար բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն թեստ-հավաքածուներ:

Հայաստանում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Կենտրոնի շարժական կլինիկաների բազայի վրա, նաև գյուղական համայնքային ամբուլատորիաներում շարժական խմբերի կողմից տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ: Ներկայումս նախատեսվում է ընդլայնել նշված խմբի շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը մարզերի քաղաքային բնակավայրերում: Նախատեսվում է դա իրականացնել առաջնային բուժօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների և տեղամասային թերապևտների միջոցով: