Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Իրականացվում են կարճատև վարժանքներ պոլիկլինիկաների բժիշկների համար

11.04.19

Հայաստանում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգ­րանտ­ների և նրանց ընտանիքի անդամների շրջանում  ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից լայնածավալ աշխատանքներ սկսել են իրականացվել 2014 թվականից: Կենտրոնի շարժական կլինիկաների բազայի վրա, նաև գյուղական համայնքային ամբուլատորիաներում շարժական խմբերի կողմից տրամադրվել են ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններ: Ներկայումս նախատեսվում է ընդլայնել նշված խմբի շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրումը մարզերի քաղաքային բնակավայրերում: Նախատեսվում է դա իրականացնել առաջնային բուժօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների և տեղամասային թերապևտների միջոցով: Այդ նպատակով ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները սկսել են մարզերի քաղաքային բնակավայրերի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպություններում իրականացնել կարճատև վարժանքներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրման հմտությունների զարգացման հարցերով: Արդեն իսկ նման վարժանքներ են անցկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերի 15 բժշկական կազմակերպություններում, որոնց ընթացքում բժիշկներն իրազեկվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության խնդիրների, նպատակների և դրանց կարևորության մասին, քննարկվել են խորհրդատ­վության և հետա­զո­տության ծառայությունների ընդլայնման հնարավորությունները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն իրականացվելու են տեղերում արագ թեստավորման մեթոդով, ինչի համար բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն անհրաժեշտ քանակությամբ թեստ-հավաքածուներ: