Քվեարկություն

Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը

10.06.16

Հունիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դեղերի հասանելիության բարձրացման և ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցման մոդել» խորագրով պանելային քննարկմանը։

Միջոցառման կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը, Ֆրանսիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունները, UNITAID և Medicines patent pool կազմակերպությունները:  Քննարկումներ ծավալվեցին հակառետրովիրուսային դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կամավոր և պարտադիր լիցենզավորման գործընթացների առանձնահատկությունների ու կարևորության շուրջ` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում դրանց հասանելիության մեծացման համատեքստում: Ելույթ ունեցողները ներկայացրեցին աշխարհում այս բնագավառում առաջավոր փորձը:

Քննարկվեցին ՄԻԱՎ վարակի համաճարակի տարբեր փուլերում գտնվող երկրների կողմից այս կամ այն ռազմավարության կիրառման հնարավորությունները: