Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Պաստառներ՝ պատրաստված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արյունով

12.06.15

«Իմ չափերն են՝ 40x60: Ես տպված եմ բարձր պայծառության թղթի վրա: Իմ քաշը 250գր է: Ես այնպիսին եմ, ինչպիսին մնացած բոլոր պաստառներն են: Բացառությամբ այն բանի, որ ես ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական եմ: Դուք ճիշտ եք կարդացել՝ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Այս պահին դուք, միգուցե, ետ եք քաշվում ինձնից և ինքներդ ձեզ հարց տալիս՝ արդյո՞ք ես վտանգ եմ ներկայացնում», - այսպես է անցորդների հետ խոսում Սան Պաուլոյի փողոցում փակցված «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական պաստառը»:

          

Խտրականության նվազեցմանն ուղղված այս ակցիան կազմակերպվել է Բրազիլիայում հայտնի հասարակական կազմակերպության և գովազդային գործակալության կողմից: Ակցիայի կարգախոսն է՝ «Տեղեկատվությունը լավագույն դեղն է նախապաշարմունքների և տգիտության դեմ»:

Քաղաքացիների արձագանքը երկար չսպասեցրեց: Մարդիկ մոտենում են պաստառին, կարդում, հպվում արյունով նկարված կետին: Տեսանյութում տղամարդկանցից մեկը համբուրում է կարմիր կետը, այնուհետև մեկնաբանում. «Ես սիրով լցվեցի այդ մարդու նկատմամբ, թեև չեմ ճանաչում նրան»: Եվ անմիջապես գրկախառնվում է մի քանի անծանոթ մարդկանց հետ՝ իմանալով, որ հենց նրանց արյունն է պաստառի վրա:

 

Տեսանյութում կտեսնեք, թե ինչպես են պատրաստվել պաստառները, որքան հուզիչ է դրանք դիտողների արձագանքը, ովքեր առանց վախենալու գրկախառնվում են պաստառների պատրաստման համար իրենց արյունը տրամադրած կամավորներին հետ:

«Պաստառը միանգամայն անվտանգ է: Արյունը չորացած է: ՄԻԱՎ-ը չի կարող երկար գոյատևել մարդու մարմնից դուրս: Շնորհիվ հակառետրովիրուսային բուժման՝ կամավորների արյունը վտանգավոր չէ որևէ մեկի համար: Եվ, բացի այդ, ՄԻԱՎ-ը չի փոխանցվում պաստառների միջոցով»,- պարզաբանում է Սան Պաուլոյում ՁԻԱՀ-ի ծրագրի համակարգող բժիշկ-վարակաբան Արթուր Կալիխմանը:

Սկզբնաղբյուր՝ Livehiv.ru