Հուլիսի 16-ին աշխատանքային այցով ՁԻԱՀ-ի կենտրոնում էր «Մատակարարման շղթաների կառավարման գործընկերություն» (Partnership for Supply Chain Management - PFSCM) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մարինա Տիրոյանը:
Այցի ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին ներկայացվեց միջազգային կազմակերպության փորձը, գործունեության ոլորտները, համագործակցության հնարավորությունները: