ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ թեստավորման ընդլայնման հարցերով հանդիպում

02.05.17

Ապրիլի 26-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ թեստավորման մեթոդով հետազոտությունների ընդլայնման հնարավորությունները առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում» թեմայով:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապության նախարարության գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի, «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք», «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» հասարակական կազմակերպությունների, «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության, Գլոբալ հիմնադրամի տեղական գործակալի, ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակի (UNOPS), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներ:  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ծավալի մեծացման հետ կապված գործնական հարցեր, մասնավորապես՝ թքի միջոցով արագ թեստավորման հնարավորությունը: