Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Տարածաշրջանային աշխատաժողով ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

03.11.14

Այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իր աշխատանքներն սկսեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյու­նա­­վետության ուսումնասիրությանը նվիրված տարածաշրջանային աշխատա­ժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Համաշխարհային բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի զար­գաց­ման ծրագրի, Ավստրալիայի Հարավային Ուելսի համալսա­րանի աջակցությամբ:  Աշ­խա­տաժողովին մասնակցում են նշված միջազգային կառույցների և ՄԱԿ-ի գործակալու­թյուն­­ների, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղըզստա­նի ներկայացուցիչներ:  

                

Աշխատաժողովի հիմնական նպատակն է օգնել մասնակից երկրների կառավա­րու­թյուններին օպտիմա­լաց­նելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ներդրումները՝ առող­ջապահության վրա առավելագույնազդեցություն ունենալու նպատակով:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդումն ու դիտարկելով այն առողջապահության ոլոր­տի առաջնահերթությունների թվում, դեռևս 2002 թվականից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացնում է ռազմավարական պլանավորման գործընթաց, մշակում ազգային ծրագ­րեր և իրականացնում համակարգված միջոցառումներ, որոնք բազմիցս արժանացել են բարձր գնահատականի: Մասնավորապես Հայաստանի առողջապահության նախա­րա­րու­թյան կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի կատարո­ղա­կանը 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար 3 անգամ գնահատվել է գերա­զանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարո­ղա­կան: Այդ ամենի արդյունքում Հայաստանը Գլոբալ հիմնադրամից ստացել է հրավեր ներ­կայացնելու դրամաշնորհային նոր հայտ:

«Հաշվի առնելով ֆինանսական միջոցների որոշակի սղությունը, բուժում ստացող հիվանդների անընդհատ աճող թիվը և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը, անհրաժեշտ է առկա ֆինանսական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ և ծախսարդյունավետ կերպով` հիմք ընդունելով տվյալ երկրում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համա­ճա­րա­­կի ենթատեքստն ու զարգացման միտումները, բնակչության խոցելի խմբերը, առաջ­նա­­հերթ ռազմավարություններն ու կարիքները», - նշեց Վահան Պողոսյանը:

«Հայաստանի առողջապահության նախարարությունն իր բազմակողմանի աջակ­ցու­թյունն է հայտնում նման կարևոր գործընթացներին, որոնք նպաստում են մեր տարածա­շրջա­նի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ուղղված միջոցառումներն իրավիճակին համար­ժեք դարձնելուն` առավել նպատակային օգտագործելով առկա հնարավորությունները», - հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը և մասնակիցներինմաղթեց արդյունավետ աշխատանք և աշխատաժողովի առջև դրված խնդիրների լիարժեք լուծում:

                

Աշխատաժողովի 5 օրերի ընթացքում մասնակիցները կքննարկեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգայինռազմավարությունների թիրախները և դրանց հասնելու համար անհրաժեշտ ծախսերը, կանդրադառնաններդրումներին, նաև հակառետրովիրուսային բուժման տարբեր ուղեցույցների օգտագործմանազդեցություններին:

Աշխատաժողովի աշխատանքների արդյունքում կհզորանան մասնակից երկրների մասնագետների՝ «Օպտիմա» ծրագրով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ներդրումների արդյունավետության ուսումնասիրության ունակությունները, կմշակվեն ներդրումների ար­դյու­նա­վետության վերաբերյալ զեկույցներ, որոնք հիմքկհանդիսանան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլոր­տում ներդրումների արդյունավետ բաշխման համար: