Քվեարկություն

ՄԻԱՎ-ով վարակման վաղեմության որոշման հարցերին նվիրված տարածաշրջանային աշխատաժողով ք.Երևանում

20.02.20

Փետրվարի 13-14-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Անահիտ Ասատրյանը և համաճա­րա­­կա­­բանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը ք.Երևանում մասնակցեցին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից կազմակերպված ՄԻԱՎ-ով վարակման վաղեմության որոշման հարցերին նվիրված աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների ազգային փորձագետներին համաճարակաբանական հսկողության նպատակով ՄԻԱՎ-ով վարակման վաղեմության որոշման համար նախատեսված Lag-Avidity HIV թեստերով աշխատանքի ներկայացումը:

Աշխատաժողովի երկրորդ օրն անցավ ՁԻԱՀ-ի կենտրնում: Կենտրոնը տրամադրել էր դահլիճը քննարկումների համար, իսկ թեստերի փորձարկումն իրականացվեց կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժում:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև մասնագետներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից:

Աշխատաժողովի ընթացքում երկրների փորձագետները ներկայացրին ՄԻԱՎ-ով վարակման վաղեմության որոշմանն ուղղված արդեն իսկ իրականացված հետազոտությունների նախնական արդյունքները: