Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Շարունակվել են տարածաշրջանային խորհրդակցության աշխատանքները

23.01.19

Բեռլինում շարունակվել են ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային երկրներում ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությանը և ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելմանը (ՆԿԿ) նվիրված տարածաշրջանային խորհրդակցության աշխատանքները:

Խորհրդակցության երկրորդ օրը տեղի ունեցան խմբային քննարկումներ, որտեղ երկրները ներկայացրին ՆԿԿ-ի տրամադրման գործում իրենց առաջնըացը և դրա ներդրման ծրագրերը:   

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն պրոֆ. Սամվել Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում ՆԿԿ-ի ներդրման, դրա հասանելիության, կլինիկական ուղեցույցների մշակման և Առողջապահության նախարարության կողմից դրանց հաստատման փորձը: 

Տեղի ունեցան խմբային աշխատանքներ: