Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչի ինտեգրմանը նվիրված տարածաշրջանային աշխատաժողով

24.11.14

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտ­րո­նում իր աշխատանքներն սկսեցԱրևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրնե­րում ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մար­դու իրա­վունք­ների պաշտպանության բաղադրիչի ինտեգրմանը նվիրված տարա­ծա­շրջանային աշխա­տա­ժողովը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությամբ և աջակ­ցու­թյամբ: Աշ­խա­տաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաի­նայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Ռուսաստանի, նաև տարածաշրջանային մակարդակով համահովանավոր և այլ գործընկեր կազմա­կեր­­պությունների ներկայացուցիչներ:  

  

Աշխատաժողովի հիմնական նպատակն է ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմա­վա­րա­կան ծրագ­րերի պլանավորման և իրականացման գործում մարդու իրավունքների պաշտ­պա­նու­թյան մոտեցումների ինտեգրմանն ուղղված փորձի փոխանակումն ու գի­տե­լիքների ընդլայնումը, աջակցել մասնակից երկրներին մշա­կելու գործո­ղու­թյունների պլաններ իրավապաշտպան մոտեցումների առավել ակտիվ և ար­դյու­­նավետ ին­տեգրման համար, ազ­գային գործընկերների համար մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված ծրագրե­րում իրավա­պաշտ­պան բաղադրիչների ինտեգրմանն ուղղված առա­ջար­կություն­ների նախագիծ, նաև մշակել առաջարկություններ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագ­րի, համահովանավոր և այլ գործընկերների համար`  մարդու իրավունքների պաշտպանության ոլոր­տում գործո­ղու­թյունների պլանների մշակման և իրականացման գործում նրանց կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ:

Աշխատաժողովը բացեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի և ԿենտրոնականԱսիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Սալդանան: Նա ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հան­րապետական կենտրոնին տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող նմանա­տիպ կարևոր աշխատաժողովը հյուրընկալելու համար, նաև բոլոր գործընկեր կազմակեր­պու­թյուններին աջակցության և մասնակցության համար: Վ.Սալդանան կարևորեցՄԻԱՎ վա­րա­կին հակազդման ազգային ռազմավարական պլաններում մար­դու իրա­վունք­ների պաշտ­պանության բաղադրիչի ինտեգրման կարևորությունը և հակիրճ ներկայացրեց դեկ­տեմ­բերի 1-ին ընդառաջՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գլոբալ զեկույցի հիմնական ուղերձները, առանձ­նա­հատուկկարևորելով մինչև 2020թ. ՄԱԿ-ի  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հիմ­նա­կան մոտեցումները, այն է՝ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90% կիմանա իր կարգավի­ճա­կի մասին, նրանց 90% կստանա հակառետրովիրուսային բուժում, բուժում ստացող­նե­րի 90%-ի մոտ կարձանագրվի վիրուսային ծանրաբեռնվածության կայուն իջեցում մինչև չհայտնաբերվող մակարդակ:

 

  

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ ԱՆՁԻԱՀ-ի կանխարգելման հան­­րա­պետական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Սամվել Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդ­կանց իրավունքների պաշտպանությունն անշուշտ կարևոր նշանակություն ունի ՄԻԱՎ վա­րակին հակազդման գործում, քանի որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մթնո­լորտում նվազումէ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիությունը, ապահովվում է ՄԻԱՎ-ով ապ­րող մարդկանց արժանավայել, առանցխտրականության կյանքը, նվազում է համա­ճա­րակի բացասական ազդեցությունն անհատի ևհասարակության վրա: Մարդու իրա­վունք­ների պաշտպանությունը չափազանց կարևոր է ՄԻԱՎ վարակիհամաճարակին ար­դյու­նավետ, իրավաբանորեն հիմնավորված հակազդեցություն ցույց տալու համար: Սաեն­թադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնական ազատությունների իրականացում՝ ըստ մարդուիրավունք­ների գործող միջազգային նորմերի:

Ս.Գրիգորյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները Հայաստանում պաշտպանված են«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվան­դու­թյան կանխարգելման մասին» ՀՀօրենքով, որ դեռևս 2001թ. Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պար­տա­վորությունների հռչակագրին, որում հստակ սահմանված է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության նվազեցման գործում մարդու իրա­վունքների և հիմնական ազատությունների իրագործման կարևորությունը: Նա նաև տե­ղեկացրեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում մարդու իրավունքների ապահով­ման, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատ­մամբ խարանի և խտրականության նվազեցման հարցերը ներառված են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի ռազմավարություն­ներում և միջոցա­ռում­ներում, որն ավարտվում է 2016 թվականին: Հետևաբար արդեն 2015 թվականից սկսվելու են նոր ծրագրի մշակման աշխատանքները: ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ տա­րա­ծաշրջանային այս աշխատաժողովի ընթացքում մշակված իրավապաշտ­պա­նա­կան մո­տե­ցումներն օգտակար կլինեն և հաշվի կառնվեն Հայաստանի և մասնակից այլ երկր­­նե­րի կող­մից ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ծրագրեր մշակելիս և իրակա­նաց­­նելիս: Նա մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշ­խա­տանք և աշխատաժողովի առջև դրված բոլոր խնդիրների լիարժեք լուծում:

  

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Եվրոպայի և ԱՊՀ երկրների հա­մար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային սպասարկման կենտրոնի օրենս­դրության հարցերի մասնագետ Բոյան Կոնստանտինովը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միա­­ցյալ ծրագրի գլխավոր գրասենյակի մարդու իրավունքների և օրենդրության հար­ցերով ավագ խորհրդական Հելենա Նիգրեն-Կրուգը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնա­կան Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միավորման գործադիր տնօրեն Օլգա Ալեքսանդրո­վան, Գլոբալ Հիմնադրամի պորտֆոլիո մենեջեր Արտաշես Միրզոյանը:

 

Աշխատաժողովի 3 օրերի արդյունքում կմշակվեն ազգային պլանների նախագծեր՝ օգտագործելովիրավապաշտպան մոտեցումներ/բաղադրիչներ, նաև կմշակվեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, համահովանավորների և գործընկերների համար հե­տա­գա քայլերի վերաբերյալ առաջարկություններ, այդթվում կքննարկվեն անհրաժեշտ տեխ­նի­կական աջակցության տրամադրման հարցեր: