Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Աշխատանքային հանդիպում ՁԻԱՀ-ի կենտրոնում

24.01.19

ՁԻԱՀ-ի կենտրոնում հունվարի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՄԻԱՎ վարակին հակազդման ընդլայնման ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման նպատակով։

Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի առաջարկը՝ ճանապարհային քարտեզում պետք է ներառվեն այն առանցքային միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մինչև 2020 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի կասեցման նպատակին հասնելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, բժիշկ-վիճակագիրներ Տրդատ Գրիգորյանն ու Տիգրան Հովհաննիսյանը, ինչպես նաև «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության ծրագերի համակարգող Հմայակ Ավետիսյանը:

Քննարկվեցին նախորդ՝ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպումից հետո ճանապարհային քարտեզի նախագծում կատարված փոփոխություները, որոնցով ճանապարհային քարտեզում ներառվել են ոլորտում առկա ձեռքբերումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: Հանդիպման արդյունքում վերջնականացվեց քարտեզի նախագիծը ԱՀԿ ուղարկելու նպատակով: