Քվեարկություն

Ավարտվեցին կարճատև վարժանքները պոլիկլինիկաների բժիշկների համար

31.12.19

Հայաստանում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրման ընդլայնման նպատակով ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները մարզերի քաղաքային բնակավայրերի առաջնային բուժօգնության ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների և տեղամասային թերապևտների համար իրականացրել են կարճատև վարժանքներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության տրամադրման հմտությունների զարգացման հարցերով:

Վարժանքների ընթացքում բժիշկներն իրազեկվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության խնդիրների, նպատակների և դրանց կարևորության մասին, քննարկվել են խորհրդատվության և հետազոտության ծառայությունների ընդլայնման հնարավորությունները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն իրականացվելու են տեղերում արագ թեստավորման մեթոդով, ինչի համար բժշկական կազմակերպություններին կտրամադրվեն անհրաժեշտ քանակությամբ թեստ-հավաքածուներ: