Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Տեղի ունեցավ հերթական սեմինարը ք.Մոսկվայում

15.12.17

Սույն թվականի դեկտեմբերի 11-14-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համա­ճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը և բժշկական օգնության և սպասարկման բաժնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Յուլյա Մանուկյանը ք.Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել են Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգի նվազեցում» հետազոտությանը նվիրված սեմինարին, որը կազմակերպվել էր ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազո­տական ինստիտուտի կողմից:



Է.Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման փորձը: Սեմինարի ընթացքում քննարկվել են նշված հետազոտության շրջանակում պացիենտների հավաքագրմանն ու տվյալների բազայի լրացմանն առնչվող հարցեր: 

ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ակտիվորեն մասնակցել են տեղի ունեցած քննարկումներին: