ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԺ ԳԻԾ (+37410) 61-08-20


Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները մասնակցեցին ք.Մոսկվայում կայացած սեմինարին

01.12.17

Սույն թվականի նոյեմբերի 26-30-ը լաբորատոր ախտորոշման բաժնի ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկայի լաբորատորիայի բժիշկ-լաբորանտներ Արշակ Պետրոսյանը և Տաթևիկ Սարհատյանը մասնակցել են ք.Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` «Գենոտիպավորման և ֆիլոգենետիկ վերլուծության դերը ՄԻԱՎ վարակի դեպքերի համաճարակաբա­նական հետազոտության ժամանակ» թեմայով ուսուցողական սեմինարին: Սեմինարը կազմակերպվել էր ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազո­տական ինստիտուտի կենտրոնի կողմից:



Սեմինարի ընթացքում մասնավորապես ներկայացվեցին և քննարկվեցին ՄԻԱՎ վարակի աղբյուրը բացահայտելու նպատակով մոլեկուլյար գենետիկական մեթոդների հնարավորությունները, ՄԻԱՎ-ի փոխանցման հետաքննության ժամանակ ֆիլոգենետիկ վերլուծության նշանակությունը: Իրականացվեցին ՄԻԱՎ-ի մուտացիաների հայտնաբերման, ենթատիպի որոշման, ֆիլոգենետիկ վերլուծության, ֆիլոգենետիկ ծառերի կառուցման համար անհրաժեշտ ռուսական և արտասահմանյան տվյալների բազաներով աշխատելու գործնական պարապմունքներ:

ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետներն ակտիվորեն մասնակցեցին սեմինարի ընթացքում տեղի ունեցած քննարկումներին և գործնական պարապմունքներին: