Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Ք.Մոսկվայում քննարկվեցին առաջիկա երեք տարիների համագործակցության հարցերը

06.12.18

Ք.Մոսկվայում շարունակվող ՌԴ աջակցության ծրագրի համակարգող խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 6-ին քննարկվեցին ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ և «ՍՊԻԴ-ինֆոսֆյազ» հիմնադրամի օժանդակությամբ 2019-2021թթ. իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, միջոցառումներն ու ծրագրերը:

Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարեց, որ ՌԴ կառավարությունը դեկտեմբերի 1-ին հաստատել է տարածաշրջանային աջակցության ծրագրի երրորդ փուլը՝ հատկացնելով ֆինանսավորում 2019-2021թթ. համար:

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը ներկայացրին Առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի կենտրոնի նկատառումները ծրագրի հաջորդ փուլում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: