Քվեարկություն

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված


Վերսկսվել են համայնքային կանանց հանդիպումները

15.07.19

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից աշխատանքային միգրանտների կանանց շրջանում իրականացվում են միջոցառումներ ուղղված ՄԻԱՎ-ի նկատմամբ նրանց խոցելիության նվազեցմանը: Ծրագրի շրջանակում հանրապետության 6 մարզերում վերսկսվել են համայնքային կանանց հանդիպումները: ՁԻԱՀ-ի կենտրոնում համապատասխան սեմինար-վարժանք անցած մասնագետները կենտրոնի մեթոդական օգնությամբ և տեխնիկական աջակցությամբ կազմակերպում և վարում են հանդիպումներ, որոնց նպատակը ՄԻԱՎ-ի նկատմամբ նրանց խոցելիության նվազեցումն է: Հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ քննարկվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության ու հետազոտություն անցնելու շարժառիթի ձևավորման առնչվող հարցեր: Հունիսին հանդիպումներին մասնակցել է 89 շահառու:

Նշենք, որ 2016-2018թթ. կազմակերպված հանդիպումներին մասնակցել է ավելի քան 2700 շահառու: