Քվեարկություն

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով


Սեմինար-վարժանք ՁԻԱՀ-ի կենտրոնում

31.05.18

21

Մայիսի 31-ին ՁԻԱՀ-ի կենտրոնում կայացավ սեմինար-վարժանք ընթացիկ տարում անցկացվելիք ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների դաշտային աշխատանքներում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Սեմինար-վարժանքի ընթացքում Կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Ա.Պապոյանը մանրամասն ներկայացրեց հետազոտության նպատակները, մեթոդաբանությունը, դաշտային աշխատանքների մոնիտորինգի մեխանիզմները։ Մասնակիցները քննարկեցին հետազոտության ընթացքում լրացվող ձևաթղթերը, հարցաթերթերը: Եղան դրանցում որոշ լրացումներ կատարելու առաջարկություններ, որոնք ընդունվեցին: Անձնակազմի հետագա պատրաստման գործընթացը կշարունակվի հետազոտությունների իրականացմանը համընթաց։