Քվեարկություն

Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, որ վարակված է ՄԻԱՎ-ով


Սեմինար-վարժանք լնդային տրանսուդատի հետազոտության վերաբերյալ

04.10.18

Հոկտեմբերի 3-4-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցավ «Առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտության իրականացման գործնական հարցեր» թեմայով սեմինար-վարժանք «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության աշխատակիցների համար:

05

Սեմինար-վարժանքի նպատակը մասնակիցներին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման նշանակության, առանձնահատկությունների, ինքնաթեստավորման հետ կապված հնարավոր դժվարությունների ներկայացումն ու լնդային տրանսուդատի միջոցով արագ թեստավորման գործնական հմտությունների ուսուցանումն էր:

Սեմինարի առաջին օրը ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը, ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներն ու կանխարգելման մոտեցումները, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվության, լաբորատոր ախտորոշման սկզբունքները, խոսվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նշանակության մասին:

253546

Սեմինար-վարժանքի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեցին արագ թեստավորման առանձնահատկություններն ու նշանակությունը, քննարկվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման հետ կապված հնարավոր դժվարությունները, ինչին հաջորդեց OraQuick արագ թեստով լնդային տրանսուդատի հետազոտության գործնական աշխատանքը ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնում: